News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային տարածքում միջին եւ փոքր բիզնեսների համար իրենց ներդրումային լավ կլիմայով առանձնանում են Հայաստանն ու Բելառուսը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ-ի հետ տնտեսական կապերի չեխական պալատի տնօրեն Ֆրանտիշեկ Մասոպուստը:  

«Երբ Չեխիայում փոքր ընկերություններն ինձ հարցնում են, թե որտեղ գործընկերներ գտնեն համատեղ գործի համար, եթե խոսքը տասնյակ եւ հարյուրավոր մլն-ների ներդրումների մասին է, նրանց ասում եմ` գնացեք ըստ այբուբենի` Արմենիա, Բելառուս», - ասել է նա:  

«Հայ գործընկերների հետ վաղեմի եւ ամուր կապեր են հաստատված: Այնտեղ մենք լավ ընկերներ եւ գործընկերներ ունենք: Այդ պատճառով երկար չենք սպասի եւ էլի կգանք», - հավելել է Մասոպուստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ