News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երեւան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երեւանի եւ շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը եւ կարեւորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում:  Իր հերթին, Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սերտ փոխգործակցության համար եւ մանրամասներ ներկայացրել «Վեոլիա»-ի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն վերաբերող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ