News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Մյունխենում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ լուրջ զրույց կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք լուրջ բանավեճ կունենանք Սիրիայի իրադարձությունների բոլոր կողմերի  վերաբերյալ», — ասել է ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարը Մյունխենում Լավրովի  հետ հանդիպմանը: 

Նա նշել է, որ կողմերը կքննարկեն նաեւ ՍԱՀ-ում մարդասիրական իրավիճակը: 

Լավրովը եւ Քերրին Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի  (ՍԱՄԽ) նիստի նախօրեին երկկողմ հանդիպում են ունենում: Սիրիական կարգավորման շուրջ բազմակողմ բանակցությունները Բավարիայի մայրաքաղաքում տեղի կունենան Մյունխենյան անվտանգության համաժողովի նախօրեին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ