News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՌՕ-ում ստուգման ընթացքում բանակի անձնակազմն իրեն լավագույնս է դրսեւորել, զինվորականները պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը հարավային սահմաններին, այդ թվում նաեւ` Ղրիմում, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ անձնակազմն իրեն լավագույնս է դրսեւորում, գործում է մասնագիտորեն եւ հաստատում հարավ-արեւմտյան ռազմավարական ուղղությամբ, Ղրիմի թերակղզին ներառյալ, Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը», — հայտնել է Պուտինը ռուսաստանյան զինված ուժերի հրամանատարների հետ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի մասնակցությամբ տեսակապի  ընթացքում: 

Հիշեցնենք, որ Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան եւս Հարավային ռազմական օկրուգի մաս է կազմում: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ