News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի դպրոցներում ցեղասպանությունների պարտադիր ուսուցման հիմնադրամն Ազգային ժողով ստորագրահավաք է ներկայացրել՝ պահանջելով ցեղասպանությունների թեման Քվեբեկի ավագ դպրոցներում պարտադիր առարկա դարձնել: Այս մասին գրում է Montreal Gazette-ն:

Ըստ Հիմնադրամի, ներկայում առանձին ուսուցիչներ են որոշում, թե ինչպես եւ քանի դասաժամ պետք է անցկացնեն այդ թեմայի շուրջ:

Քվեբեկից բազմաթիվ աշակերտներ ավագ դպրոցն ավարտում են՝ որեւէ գիտելիք չունենալով անցյալի եւ ներկայի ցեղասպանություների մասին, այդ թվում՝ Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, Ռուանդայի ցեղասպանության եւ առաջին ազգերի մշակութային ցեղասպանությունների մասին:

Ստորագրահավաքը, որին շուրջ 3 հազար մարդ է միացել, ընդգծում է, որ «ռասայական եւ մշակութային անհանդուրժողականությունն ու խտրականությունը ցեղասպանության մեկնարկի նախապայմաններն են, որը սահմանվում է որպես ռասայական, էթնիկ կամ մշակութային խմբի համակարգված ոչնչացում:

Կանադայի խորհրդարանի Լիբերալ կուսակցության անդամ Էնթոնի Հաուսֆաթերը նշել է, որ հարկավոր է երկրի ամբողջ տարածքի դպրոցներում ցեղասպանության հետ կապված պարտադիր առարկա ներառել:

«Անցյալ շաբաթ ես այդ մասին խոսել եմ Համայնքների պալատում եւ տարբեր նահանգներին կոչ արել այն ներառել ուսումնական ծրագրում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ առումով մեծ առաջընթաց են արձանագրել Օնտարիո, Մանիտոբա եւ Բրիտանական Կոլումբիա նահանգները՝ ամերիկյան Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Քալիֆորնիայի, Ֆլորիդայի եւ Իլինոյսի հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ