News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխական Doosan Skoda Power ընկերությունը Հայկակական ԱԷԿ-ի հետ բանակցություններ է վարում տուրբինների վերանորոգման շուրջ: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության վերանորոգման եւ արդիականացման վարչության ղեկավար Ադամ Բայերը:    

Ընկերությունը էլեկտրակայանների մեքենայական սրահերի համար սարքավորումներ է արտադրում, ներառյալ շոգետուրբինային գեներատորներ, կոնդենսատորներ եւ այլ սարքավորումներ, որոնք կապված չեն ջեռուցման կաթսաների հետ:  

«Մենք կարող ենք աշխատել ջերմային եւ ատոմային կայանների, ինչպես նաեւ աղբից եւ  կենսազանգվածից էներգիա ստացող կայանների համար: Հայաստանում մենք հետաքրքվում ենք Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացմամբ: 1-2 ամիս առաջ հանդիպել ենք կայանի ղեկավարության հետ եւ հարցում ենք ստացել ներկայացնելու մեր տեխնոլոգիաները», - տեղեկացնում է Բայերը:

Նա ընդգծում է, որ Skoda-ն խորհրդային ՋՋԷՌ տեսակի ռեակտորների հետ աշխատանքի մեծ փորձ ունի, Մեծամորում հենց այդպիսի ռեակտոր է տեղադրված: 

Չեխոսլովակիայի համար, հավելել է նա, ատոմային կայանների ամբողջ սարքավորումը ԽՍՀՄ-ում էր արտադրվում:  «Այդ պատճառով մենք բավականին երկար ժամանակ ՋՋԷՌ ռեակտորների համար տուրբիններ էինք արտադրում: Այսինքն մեր փորձը հենց հարմար է Մեծամորին», - ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ 2017-ին 3-4 ամսով Հայկական ԱԷԿ-ի   պլանային վերանորոգման առաջին  փուլը պիտի անցկացվի  (համանման երկրորդ փուլը կիրականացվի 2018-ին): Աշխատանքը համակարգում է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան:

2015-ի մայիսին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Ռուսաստանից  270 մլն դոլարի վարկային գծի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի ստացումը Մեծամորի ԱԷԿ-ի ծառայության ժամկետը   2016-ից մինչեւ 2026 թ. երկարաձգելու համար: 2018-ին Հայաստանի իշխանությունները մտադիր են բավականաչափ ներդրումներ ներգրավել նոր ատոմակայանի կառուցման համար:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ