Ամերիկյան Քենթուքի նահանգում 39-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ սիրած աղջկան ծանր վիրավորելու կասկածանքով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Տուժածը պատմել է, որ վիճել է զուգընկերոջ՝ Թերրի Ֆիլիփսի հետ: Վիճաբանության ընթացքում նա ձեռքն է վերցրել սամուրայի թուրն ու փորձել կտրել կնոջ գլուխը: Սակայն հարվածը հասել է ձեռքին, ինչի արդյունքում նա ծանր վիրավորում է ստացել:
Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ֆիլիփսը ձերբակալված է: Նրան սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել: