News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հոգնել է սելֆիից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է BuzzFeed-ը:

Ըստ Gazeta-ի, Օբաման հայրենի Իլինոյս նահանգում հանդիպել է իր կողմնակիցներին, որտեղ նա սկսել է սենատորի կարիերան: ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հոգնել է սելֆիի մշտական խնդրանքներից:

«Եթե մենք սմարթֆոններ ունենայինք, երբ ես նոր էի առաջադրվում նախագահի պաշտոնում, վստահ չեմ, որ ընդհանրապես կգնայի այդ քայլին: Մարդիկ այլեւս չեն ցանկանում ձեռքս սեղմել, չէ՞ որ նրանք հեռախոս ունեն»,- պատմել է Օբաման:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բարաք Օբաման բացասաբար է արձագանքում սելֆիին: Հունվարին ամերիկյան ղեկավարը նա հրաժարվել էր սելֆի անել «Երկրի դրության մասին» ուղերձի ունկնդիրներից մեկի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ