Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում զինվորականները հերթական վայրագությունն են իրականացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ջիզրեում զինվորականները սպանել են 2 քուրդ կանանց, նրանց մերկացրել ու նետել փողոց։ Այս լուսանկարները սոցցանցերում մեծ արձագանք են գտել։
Նշենք, որ ամիսներ առաջ կրկին Ջիզրեում ոստիկաններն սպանել էին քուրդ երիտասարդին ու դին զրահամեքենայից կապած՝ քարշ տվել փողոցներով։