News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանն այս տարի իր ՀՆԱ-ի շուրջ 0.3%-ը՝ 600 մլն եվրո, կհատկացնի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Հունաստանի Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցը: Այս գումարը կարող է ավելանալ, եթե բալկանյան երկրների կողմից սահմանների փակման պատճառով միգրանտների մի մասը որոշի Հունաստանում մնալ:

Երկրի Կենտրոնական բանկը հետազոտությունն անցկացրել է, որպեսզի հստակեցնի միգրացիոն ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար անհրաժետշ գումարի չափը:

Զեկույցի համաձայն, գումարի չափը, որը Եվրամիությունն է հատկացնելու, դեռեւս պետք է առավել հստակեցվի:

Ըստ Gazeta-ի, Հունաստանն այն հիմնական երկրներից է, որի տարածքով ներգաղթյալներն ու փախստականները Եվրամիությունում են հայտնվում: 2015 թվականին Հունաստանով ԵՄ է անցել ապաստան փնտրող 857 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ