News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի հետ ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում։ Այդ մասին ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝ այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաեւ երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը եւ հեռանկարները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հաշվի առնելով ինչպես համագործակցության գործնական ընթացքը, այնպես էլ երկկողմ ռազմաքաղաքական երկխոսությունը:

Դեսպան Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունն ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ