News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեում ծնված 21-ամյա Բյանկա Պոլիցին ուսանող է, երբեք բաց չի թողնում որեւէ դասախոսություն, եւ սուրճը միակ բանն է, որն ուսանողական լարված օրվա ընթացքում թույլ է տալիս պահպանել ուժերը: Ժամանակ տնտեսելու համար Բյանկան Kittle Cup անվանումով դյուրակիր սարք է ստեղծել, որը համադրում է թեյի փաթեթների, թեյնիկի եւ գավաթի գործառույթները:

Ըստ Kedem-ի, գաջեթը հաշված րոպեների ընթացքում սուրճ է պատրաստում կամ ապուր տաքացնում՝ անկախ մարդու գտնվելու վայրից: Գավաթը 300 մլ տարողություն ունի, աշխատում է մարտկոցով եւ թեյի փաթեթներ, սուրճ եւ շաքարավազ պահելու բաժին ունի:

Բյանկա Պոլիցին արդեն հաղթել է մի մրցույթում եւ հույս ունի, որ իր սարքը կգրավի նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են տնտեսել թանկարժեք ժամանակը, բայց չեն ուզում շատ գումար ծախսել սուրճի առաքման պատվեր կատարելու համար:  

Ներկայում Kittle Cup-ը ներկայացված է Consumer Electronics Show ցուցահանդեսում, բայց առայժմ այն գնել հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ