News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանի հայրը՝ ինստիտուտի պետի նախկին տեղակալ, կոչումով գնդապետ Զարմիկ Մարկոսյանը հավատում է, որ որդին սպանությանը չի մասնակցել:

«Ինձ ասել ա՝ պապ, ճակատդ բաց ման արի ժողովրդի մեջ, ես էդ գործում չկամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զարմիկ Մարկոսյանը: 

Զարմիկ Մարկոսյանը դատաքննության վերաբերյալ այս փուլում չցանկացավ կարծիք հայտնել. «Եթե ինքը մեղավոր լինի, ես ինքս կուզեմ, որ պատժվի»:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Նշենք, որ Զարմիկ Մարկոսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ նա որդու համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչեւ 2015թ. հունվարի 28-ը  ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գ.Թեւոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Տպել
Ամենաշատ