News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականին «Արմենալ»-ը 4.5 անգամ ավելացրել է Եվրամիության երկրներ արտադրանքի արտահանումը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին գործարանի մամուլի ծառայությունից:

«Արմենալ»-ն ընդգրկված է աշխարհի խոշորագույն ալյումին արտադրող ՌՈՒՍԱԼ-ի կազմում: Ընկերությունը 29.653 տոննա փայլաթիթեղ է արտադրել, ինչը 1.4%-ով ավելի է 2014 թվականի համեմատ: Իսկ ԵՄ երկրներ արտահանումն ավելացել է 4.5 անգամ՝ հասնելով 16.4 հազար տոննայի:

«Արմենալ»-ի այս ցուցանիշը զգալի է՝ հաշվի առնելով, որ ՌՈՒՍԱԼ խմբում փայլաթիթեղի արտադրությունը, ընդհանուր առմամբ, 4.8%-ով նվազել է՝ հասնելով 89.1 հազար տոննայի:

Արտահանման աճի հետ մեկտեղ, գործարանը 2.7 անգամ (գրեթե 1.9 հազար տոննա) ավելացրել է բարակ փայլաթիթեղի արտադրությունը (որն ավելի աշխատատար է): Միաժամանակ, 35%-ով կրճատվել են սպառողներից ստացված դժգոհությունները, 25%-ով էլ՝ արտաքին խոտանը: 2015 թվականին ձեռնարկությունը նաեւ հաջողությամբ տեխնիկական վերազինման ծրագրեր է իրականացրել:

Ներկայում «Արմենալ»-ում, շուրջ 700 մարդ է աշխատում, իսկ 2015 թվականին միջին աշխատավարձն այստեղ կազմել է շուրջ 375 հազար դրամ (2.2%-ով ավելի, քան 2014 թվականին), ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը:

«Արմենալ» ձեռնարկությունը ստեղծվել է 2000 թվականի մայիսին, ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա: «Արմենալ»-ը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ընկերությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ