News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մեծ տվյալների» վերլուծությունը շատ կարեւոր գործիք է բոլոր ոլորտների մասնագետների համար: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանում կայացած սեմինարի ժամանակ հայտարարեց IBM Watson համակարգի փորձագետ Արմեն Պիսչդոտչյանը (ԱՄՆ):

Համակարգում կարելի է հսկայական քանակությամբ տվյալներ ներբեռնել, դրանք փոխանակել միմյանց հետ: Վերլուծելով օգտատերերի պահվածքն ու խոսքի նմուշները՝ համակարգը սովորում է նրանց հարցերն ու պատասխանները, որոնք օգտակար են դառնում մյուսների համար:

«Ցանկացած ոլորտի մասնագետ գործ ունի ավելի ու ավելի շատ աճող տեղեկատվական հոսքերի հետ, եւ որոնման մեխանիկական մասը մի կողմ նետելու եւ ժամանակն ավելի արդյունավետ ծախսելու համար առանց այդ համակարգի անհնար է»,- հայտարարեց Պիսչդոտչյանը:

Watson Day Yerevan 2016 սեմինարը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ IBM-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ