News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աշոտյանին փոխում եք, լավ, հասկացանք: Տեղն արել են: Ճշմարիտյանի՞ն եք հանում, դա էլ հասկացանք, իրեն հասնում է: Արագածոտնի մարզն ընդհանրապես հասկացանք, վերջապես այնտեղ ուրիշ մարդիկ էլ տենդերներ կշահեն: Բայց Շիրակի մարզը հանգիստ թողեք: Թող այն դաշնակցական թեկնածուն, որ պիտի այդ պաշտոնին նշանակվի, ասի, թե ինքը ինչը կարող է ավելի լավ անել, որ չի անում կամ արել Ֆելիքս Ցոլակյանը:

Իհարկե, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը, դրա մեջ դրական բան էլ կլինի. Ամբողջ մարզը դաշնակների դեմ դուրս կգա: Բա ձեզ դա պե՞տք է: Տարօրինակ է, թե ինչու են հատկապես այդ մարզն ուզում դաշնակները: Եթե վատը լիներ մարզպետը, կամ այնտեղի պետական ապարատներում խժդժություններ ու լարվածություն լիներ, կհասկանայինք: Բայց վարդանիկներից հետո հանգիստ մարզ է դարձել:

Դրա փոխարեն գնացեք Սյունիքի մարզը պահանջեք: Դաշնակներն են, չէ՞, անընդհատ շեփորահարում համակարգային փոփոխությունների, նոր մշակույթի, երկրում արդարություն ձեւավորելու մասին: Այդ դեպքում, Սյունիքի մարզը պահանջեք: Դրսեւորեք սկզբունքայնություն, ասեք՝ տվեք մեզ Սյունիքի մարզը, վերացնենք վախի մթնոլորտը, մարզը ապաքաղաքականացնենք, Նժդեհի գաղափարները կյանքի կոչենք եւ նման այլ վեհ բաներ: Մեկ մարզի կտրվածքով համակարգային փոփոխություններ արեք, տեսնենք: Եթե «կպցնեք» այդ մարզը՝ ողջուները՝ մեզնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ