News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի Լաթաքիայի նահանգի Քեսաբ քաղաքը, որն ընկած է Թուրքիայի հետ սահմանին, Ռուսաստանից եւ Սիրիայից հումանիտար օգնություն է ստացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Նախօրեին ՌԴ ՌՕՈւ Իլ-76 երկու օդանավեր 50 տոննա հումանիտար օգնություն էին հասցրել «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա։ Օգնությունը նախատեսված է ահաբեկիչների կողմից շրջափակման մեջ գտնվող սիրիական քաղաքների եւ շրջանների համար։ Սննդամթերքից եւ դեղորայքից բացի, օդանավերը Սիրիա են հասցրել հագուստ եւ դպրոցական պարագաներ։

Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Հոդր Սա Սալեմի խոսքով՝ հումանիտար օգնության մի մասն արդեն ուղարկվել է ծայրահեղականների կողմից շրջափակված Դեր Զոր, իսկ մյուս մասը բաժանվել է Սիրիայի քաղաքների միջեւ։

Մեծամասամբ հայաբնակ Քեսաբը 2 տարի առաջ ենթարկվել էր «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումների հարձակմանը։ Ներկայումս Քեսաբի շրջանում տեղակայված են Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ