News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով միջազգային գործընթացի մասնակից երկրները համաձայնության են եկել օգտագործել իրենց ազդեցությունը անհապաղ հումանիտար օգնություն ապահովելու համար։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի խոսքով՝ մինչեւ շաբաթվա վերջ Սիրիա հումանիտար օգնություն մատակարարելու մասին կոնկրետ համաձայնություն է ձեռք բերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համաձայնեցնեն իրենց գործողությունները Սիրիայում։ Շթայնմայերի խոսքով՝ երկու երկրները մոտ ժամանակներս այդ թեմայով բանակցություններ են վարելու, որի արդյունքները պետք է անդրադառնան Սիրիայում հումանիտար իրավիճակի եւ լարվածության թուլացման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ Սիրիայի հարցում առաջընթաց է գրանցվել հումանիտար օգնության եւ հրադադարի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Ահաբեկչական խմբերին դա չի վերաբերում։

Քերրին հավելել է, որ ԱՄՆ եւ ՌԴ համանախագահությամբ աշխատանքային խումբը կմշակի հրադադարի տարբերակները։ «Մենք բոլորս պետք է աշխատենք Ռուսաստանի հետ Սիրիայում քաղաքական  կարգավորման հասնելու համար»,- ասել է նա։

«Սիրիայի շուրջ առկա տարաձայնությունները անհրաժեշտ է լուծել բանակցությունների ընթացքում, որոնց պետք է մասնակցի նախագահ Բաշար Ասադը»,- հավելել է Քերրին եւ չի բացառել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ խորհրդակցությունների հնարավորությունը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մյունխենում նիստի գլխավոր արդյունքը դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւի հաստատումն է։ «Սիրիայում բարդ հումանիտար իրավիճակի կարգավորման համար թիմային աշխատանք է պետք, մեր գործընկերները գնալով ավելի շատ են դա ընդունում»,- նշել է նա։

ՌԴ արտգործնախարարը պարզաբանել է, որ Սիրիայում հրադադարի հաստատման հարցով Ռուսաստան-ԱՄՆ խմբի մանդատը սահմանելու է այն շրջանները, որոնք վերահսկում են ահաբեկիչները։

«Մյունխենում կայացած հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել այն հարցում, որ հումանիտար օգնության հասանելիությունը պետք է բաց լինի Սիրիայում բացառապես բոլոր բնակավայրերի համար»,- հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Ժնեւում միջսիրիական խորհրդակցություններ ավելի վաղ մինչեւ փետրվարի 25-ը դադարեցվել էին, փոխանցում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ