«Ջաբհաթ ան Նուսրա», «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումները Հալեպի մոտ մատակարարումներ են ստացում Թուրքիայից եկող ճանապարհով։ Այս մասին Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ շրջանում մինչեւ հիմա գործում են «Ջաբհաթ ան Նուսրա», «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորումները, որոնք վերահսկում են Հալեպի արեմտյան արվարձանները։
Արեւելյան կողմից Հալեպում գերազանցապես կառավարական ուժերն են, որոնք մեր օգնությամբ շրջափակումից հանել են քաղաքը։ Եվ մեր տեղեկություններով՝ այդ շրջանից գրոհայինները փախչում են»,- մեջբերում է Լավրովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չմոռանանք, որ բոլորը այդ խմբավորումները, որոնք գտնվում են Հալեպում՝ «Ջաբհաթ ան Նուսրան», «Ջեյշ ալ Իսլամը» եւ «Ահրար աշ Շամը», ինչպես նաեւ առանձին ավելի չափավոր խմբավորումներ, մատակարարումներ են ստանում Թուրքիայից եկող ճանապարհով՝ կոնկրետ կետից»,- ասել է նա։
«Այս գործոնը պետք է հաշվի առնել, քանի որ նախքան 2254 բանաձեւի ընդունելը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւն արգելում է ահաբեկչական խմբավորումներին սնուցող ցանկացած մատակարարում»,- հավելել է Լավրովը։