News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի Սենթ Քեթրինս քաղաքի բնակիչը 51 տարեկանում հիշել է իր իսկական անունը եւ ծագումը, ինչը մոռացել էր 1986թ., փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Տղամարդը եկել է սոցիալական աշխատողի մոտ եւ հայտնել, որ իր անունը էդգար Լատյուլիպ է, եւ ինքը ծագումով Քիթչեներ քաղաքից է։ 1986թ. նա 21 տարեկան էր եւ մտավոր շեղումներ ուներ։ Հայրենի քաղաքից Նիկարագուայի ջրվեժ տանող ճանապարհին նա գլխի վնասվածք էր ստացել եւ մոռացել իր անունն ու բնակության վայրը։

Նրա մայրը կարծել էր, թե տղային առեւանգել են՝ օգտվելով նրա հաշմանդամությունից։ 30 տարի շարունակ նա անհետ կորած էր համարվում, մինչդեռ ապրում եւ աշխատում էր Սենթ Քեթրինսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ