News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրն ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող՝ մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանի բացակայության պատճառով այսօր՝ փետրվարի 12-ին, դատարանը վճիռ չի հրապարակել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին դատարանից:

Դատարանից տեղեկացրին, որ Կարինե Ստեփանյանը վատառողջ է եղել:

Նշենք, որ դատարանն այսօր պետք է հրապարակեր նրա գործով վճիռը: Կարինե Ստեփանյանն ընդունել է իր մեղքը: 

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝  նա, դեկտեմբերի 6-ին հանդիսանալով  հանրաքվեի Երեւան քաղաքի Ավան-Առինջ թաղ. թիվ 56 մանկապարտեզում տեղակայված 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարենքվեարկելու դիտավորությամբ, տեղամասի ընտրողների մատյանում, Երևան քաղաքի Ավան-Առինջ 2/13 շենքի թիվ 18 բնակարանում հաշվառված Մանե Վանյայի Թանդիլյանի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել եւ կնքել է իրեն հատկացված կնիքի դրոշմով, ապա 1 քվեաթերթիկ գցել է քվեատուփը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ