News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինի՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահման պլանավորած այցը։ Այս մասին հայտնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Time-ը։

Թրամփի կարծիքով Հռոմի Պապը չի հասկանում դեպի ԱՄՆ ներգաղթի խնդրի ողջ լրջությունը։

«Ես կարծում եմ, թե Հռոմի Պապը շատ քաղաքականացված անձ է։ Նա չի հասկանում մեր երկրի խնդիրները։ Դժվար թե նա գիտակցի Մեքսիկայի հետ բաց սահմանի ողջ վտանգը»,- ասել է Թրամփը։ Քաղաքական գործիչը վստահ է, որ Մեքսիկան բաց սահմանի հաշվին կարողություն է կուտակում, իսկ ԱՄՆ-ը դրանից միայն տուժում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ