News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնացի պատգամավոր Կենսուկե Միյաձակին, որը հայտնի է դարձել հայրերի համար դեկրետային արձակուրդի մասին վեճերի շնորհիվ, ստիպված է եղել հրաժարական տալ:

Պատճառն այն էր, որ Միյաձակին հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ, այն ժամանակ, երբ նրա կինը պետք է ծննդաբերեր, ու այդ մասին հայտնի է դարձել հանրությանը:

Մեկ ամիս առաջ Միյաձակիի հայտնի դարձավ որպես Ճապոնիայի խորհրդարանի առաջին տղամարդ անդամ, որը երեխայի խնամքի համար արձակուրդ էր պահանջել:

Այս նախաձեռնությունը բուռն բանավեճեր էր առաջացրել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Անցած շաբաթ ճապոնական թաբլոիդներից մեկը հրապարակել էր Միյաձակիի լուսանկարը պրոֆեսիոնալ մոդելի հետ: Լուսնկարում երեւում է, թե ինչպես են նրանք երկուսով դուրս գալի Միյաձակիի Կիոտոյի տանից: Նշում են, իբրեւ այդ լուսանկարն արվել է Միյաձակիի կնոջ ծննդաբերութունից մի քանի օր առաջ:

Միյաձակին ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել ու հայտնել, որ հրաժարական է տալիս:

Միյաձակին ու նրա կինը Ճապոնիայի իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ