News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան աստիճանաբար դուրս է մղվում մերձավորարեւելյան տարածաշրջանից, Ռուսաստանը սկսել է վերադառնալ «Մեծ» Մերձավոր Արեւելք: Այս մասին փետրվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ամենաամեծ դիվանագիտական սխալներից մեկը Թուրքիայի հետ լավ հարաբերություններ սկսելն էր: «Սակայն հետո հարաբերությունները կտրուկ փոխվեցին: Այսօր երկու երկրների միջեւ ստեղծվել է կիսապատերազմական դրություն, ու եթե խոսենք հռոմեացի իրավաբանների լեզվով, կան casus belli-ի բոլոր բաղկացուցիչներն ու սեգմենտները»,- շեշտեց Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով 1921 թ. Մոսկվայի պայմանագրի խզմանը ու Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համապատասխան հայտարարությանը՝ դիվանագետը նշեց. «Կարծում եմ, որ այսքանով ամեն ինչ կսահմանափակվի: Կարելի է խզել պայմանագիրը, բայց դա ընդամենը քարոզչական քայլ կլինի: Պայմանագրի խզումով տարածքային հարցեր չեն լուծվում: Տարածքային հարցերրը լուծվում են միայն պատերազմի միջոցով»:

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել բարեկամության ու եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1921 թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարության ու Թուրքիայի իշխանությունների միջեւ:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ուսումնասիրում է՝ Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու մասին Պետդումայի պատգամավորների առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ