News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել՝ ցուցադրելով սեփական ժողովրդի մասին երկրի իշխանությունների «հոգածության» մակարդակը:

23-ամյա Թալեհ Օմերլին իր վրա բենզին է լցրել եւ ինքնահրկիզվել: Եվ այս ամենը՝ ընտանիքի աչքի առջեւ: Նրա մարմնի 70%-ի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նույն օրը՝ փետրվարի 10-ին, նա վախճանվել է: Դեպքը տեղի է ունեցել Զիրա ավանում:

Երիտասարդը կնոջ, երեխայի եւ մոր հետ բնակվում էր երկու սենյականոց կառույցում: Թալեհի մորաքույրը «Ենի Մուսավաթ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ տղան երկար ժամանակ աշխատանք էր փնտրում՝ ընտանիքին կերակրելու համար, բայց չէր կարողանում գտնել: Արդյունքում, աղքատության եւ անելանելիության պատճառով ինքնասպան է եղել: Թալեհը մոր եւ կնոջ հետ Զիրա է տեղափոխվել Մինգեչաուրից, որտեղ վաճառել է բնակարանը՝ մոր վիրահատության համար վճարելու նպատակով: Զիրայում նա հող է գնել եւ տուն կառուցել: Թալեհի հայրը ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորել է:

Տունը սարսափելի վիճակում է, հատակի փոխարեն հող է, տանիքից կաթում է: Չորս հոգանոց ընտանիքը քնում է մեկ սենյակում, իսկ երկրորդը որպես խոհանոց է ծառայում: Թալեհը նախկինում սեւագործ բանվոր է աշխատել, բայց այդ գործն էլ է կորցրել: Մոր պատմելով՝ Թալեհի երեխան ասթմա ունի, եւ երիտասարդը չէր կարողանում փող գտնել՝ դեղորայք գտնելու համար: Թալեհն ինքնահրկիզվել է կնոջ՝ Նարմինի աչքի առջեւ: Հաջորդ օրը նա նույնպես ինքնասպանության փորձ է արել՝ մեքենայի տակ նետվելով, սակայն ընտանիքի անդամները վերջին պահին հասցրել են բռնել: Իսկ Թալեհ Օմերլիի ընտանիքի նման ողբերգություների օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ