News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցության միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրելով չկա՞ մտավախություն, որ այդ նախաձեռնության հեղինակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրանով դառնում է «Ժառանգության» գերեզմանափորը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարց է հնչեցրել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ինչու եք ուզում լինել այդ կուսակցության գերեզմանափորը»,- հարցրել է նա, ինչին Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ներկայացրած Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Կուսակցության գերեզմանափոր լինել չի ստացվի, քանի որ այս երկրում եթե գերեզմանափորություն եղել է, ապա մեր կողմից չի եղել։ Ես քննարկել եմ տիկին Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, որի հետ կապված ունեմ Զարուհի Փոտանջյանի համաձայնությունը։ Եթե նա առաջադրվում է, ուրեմն ունի այն քաղաքական ուժի համաձայնությունը, որը ներկայացնում է: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է էդ դարդը անում»,- ասել է Մարուքյանը։

Գագիկ Մելիքյանը հարցին, թե իսկապես լո՞ւրջ են ընդունել, որ Զարուհի Փոստանջյանը կարող է դառնալ ՄԻՊ-ի թեկնածուն Ազգային ժողովում, Մարուքյանը պատասխանել է. «Եթե դուք լուրջ չեք ընդունել նրա թեկնածությունն, ինչու եք խառնվել իրար: Իսկ եթե մտածում եք, որ ձեր անդամները գաղտնի քվեարկության ժամանակ Փոստանջյանի օգտին կարող են քվեարկել, դա ուրիշ հարց»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ԱԺ-ին ներկայացնելու հարցը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

Տպել
Ամենաշատ