News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ստորագրել են «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ եռակողմ ստորագրված համաձայնագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N1233-Ն որոշման 8-րդ կետը «Վեոլիա» ընկերության հետ բանակցելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետին արված առաջարկությունը, համաձայն որի «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ