Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբիրի կենտրոնում անհայտ անձինք նռնակ են նետել մարդկանց խմբի մեջ, որի հետեւանքով վիրավորվել է 26 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Տուժածներից 9-ի վիճակը ծանր է։ Ոստիկանության տեղեկություններով՝ 2 անհայտ անձ մոտոցիկլով մոտեցել են մարդկանց խմբին եւ նռնակով պլաստիկե փաթեթ նետել նրանց մեջ։ Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության պարեկակետի մոտ, որը կարող էր լինել հարձակման թիրախը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։