News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավարտել է Իրաքին «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային թնդանոթային համալիրների մատակարարումների մասին պայմանագրի իրականացումը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իր աղբյուրները։

«Բաղդադին ավելի քան 20 միավոր «Պանցիր-Ս1» մարտական մեքենա է մատակարարվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

2012-2013թթ. «Ռոսոբորոնէքսպորտը» մի շարք պայմանագրեր էր կնքել Իրաքին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ։ Պայմանագրի հստակ պայմանները եւ գինը պաշտոնապես չեն հրապարակվել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կնքվել է 4.2 մլրդ դոլար արժողությամբ գործարք, որը ներառում է Սու-25 գրոհիչ օդանավեր, ՏՈՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր կրականետ համակարգեր, Մի-28ՆԷ եւ Մի-35Մ ուղղաթիռներ, «Իգլա Ս» շարժական զենիթահրթիռային համակարգեր։

Տարբեր տվյալներով՝ պայմանագրում ներառված է նաեւ 24-42 միավոր «Պանցիր Ս1» զենիթահրթիռային թնդանոթային համալիրների զրահամեքենաների մատակարարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ