News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ փետրվարի 12-ի երեկոյան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր է ստորագրվելու, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:

Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:

Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի այսօր մինչեւ օրվա վերջ: «Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո Հանրապետության նախագահը հայտարարություն կանի»,- ասել էր Վահրամ Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ