News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղած ընտրախախտումներն որքան շատ չեն եղել, ինչքան աղմուկ բարձրացվեց: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Վերջին սահմանադրական ընտրությունների ժամանակ ինչքան աղմուկ որ բարձրացվեց, այդքան խախտում չի եղել, ես եղել եմ շտաբի անդամ եւ տեղյակ եմ իրավիճակից: Այդ խախտումները չէին կարող ազդել արդյունքների վրա:  Համոզված եմ, որ ամեն մի ընտրությունից հետո որոշակի փոփոխություն իրականացնելուց հետո ավելի շատ փորձ ենք ձեռք բերում եւ մի քայլ առաջ ենք անում»,-ասաց նա:

Մկրտիչ Մինասյանի խոսքով, Հայաստանում պետք է ընդհանուր ընտրական մշակույթ ձեւավորել, որպեսզի ամեն մի ընտրությունից հետո ընտրախախտումների վերաբերյալ աղմուկ չբարձրանա:

«Ասում ենք Ընտրական օրենսգիրքը փոխենք, որպեսզի քննադատություններ չլինեն: Բայց առաջնահերթ պետք է բոլորիս համար քաղաքական մշակույթ ձեւավորվի, որպեսզի ամեն մի ընտրությունից հետո աղմուկ չբարձրանա,  որպեսզի մեր ազգը ընտրության չգնալով իշխանություններից չպահանջի ավելին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական հանրաքվե: Պաշտոնական տեղեկություններով սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ