News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերին դանակի 30 հարվածով սպանված կնոջ գործով դատական երկրորդ նիստը այսօր՝ փետրվարի 12-ին, կրկին հետաձգվեց դատախազի չներկայանալու պատճառով:

Դատախազի բացակայությունը վրդովվեցրեց տուժող կողմին ու վկաներին:

«Ամեն անգամ էսքան մարդու գործից կտրում, բերում են, հետաձգում են»,- վրդովվեց վկաներից մեկը:

Սպանվածի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը բարկացած ասաց, որ իր համար ծանր է ամեն անգամ գալ դատարան, տեսնել քրոջը սպանողին՝ խնդրելով դատարանին ապահովել դատախազի ներկայությունը:

«Իմ համար ամեն անգամ ծանր է անընդհատ տեսնել էս տականքի դեմքը: Ինձ համար ահավոր ծանր է դեմ դիմաց դուրս գալ մեկի հետ, ով ոչ թե մեկ, այլ դանակի 30 հարված է հասցրել քրոջս»,- ասաց նա:

Նշենք, որ դատախազը, ինչպես նախորդ անգամ, ծանուցվել էր նիստի մասին: Չներկայանալու պատճառը՝ ըստ դատարանի այն է, որ նա անցել է մեկ այլ աշխատանքի, իսկ գործն այլ դատախազի դեռ չի մակագրվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով, սա դատախազի կողմից անտարբեր վերաբերմունք է գործին, անպատժելիության հետեւանք:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր http://news.am/arm/news/288074.html տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: Գործի դատաքննությունն արդեն սկսել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ