Փետրվարի 10-ին, ժամը 5-ին, 40-ամյա Մելքոն Պ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 3.30-ի սահմաններում իրեն պատկանող ավտովերանորոգման կետի անվտանգության համակարգը միացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մելքոն Պ.ն նկատել է, որ շինության հետնամասի պատի քարերը հանված են, իսկ ներսում է նախկինում դատված 51-ամյա Արթուր Ք.-ն, ով փորձում էր այնտեղից գողություն կատարել, սակայն տեսնելով իրեն՝ փորձել է փախուստի դիմել, որի ընթացքում ինքը ձեռքին եղած խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: