News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի մշտապես գործող երկրորդ հակաականային  «SNMGMG2» միավորումը, որը կազմված է ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների դրոշների ներքո նավարկող չորս նավից:   

Տեղի իշխանության ներկայացուցիչների կողքին Բաթումիի նավահանգստում հանդիսավոր արարողությանը ներկա էին ՆԱՏՕ-ի միացյալ սահմանապահ ուժերի ներկայացուցիչները, տեղեկացնում է  «Գրուզիա On-line»-ը:

ՆԱՏՕ-ի նավերը Բաթումիի նավահանգստում կմնան մինչեւ փետրվարի  15-ը եւ կմասնակցեն տարբեր համատեղ զորավարժությունների եւ ցուցադրական մարզումների, որոնք կազմակերպել է  վրացական կողմը: 

Արժե նշել, որ զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության եւ սահմանային պահպանության ծառայության նավերի  գործակցության մեծացումը եւ փոխադարձ համապատասխանեցումն է:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ