News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի 7 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նրա գրպանից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված եւ «մետադոզ» դեղահաբի կտոր:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ավետ Մ.-ին:

Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել են ներարկիչներ` լցված դեղին հեղուկով:

Ըստ Ավետ Մ.-ի բանավոր հայտարարության` ներարկիչների պարունակությունը թմրանյութ է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:

Նշանակվել է նյութագիտական փորձաքննություն:

***

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Այնթապ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվող, 1968 թ. ծնված Արտակ Վ.-ին եւ 1973 թ. ծնված Գուրգեն Թ.-ին:

Նշված տնից հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ, որոնցից մեկի մեջ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբի նմանվող 3 դեղահաբ, իսկ մյուսում` 32 ներարկիչ եւ կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ