News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան-Պրահա չվերթն ունի մեծ պահանջարկ, եւ արդեն մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յան Մլադեկը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր եւ նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երեւանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ եւ թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում:

Պարոն Մլադեկը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ փոխգործակցությունը եւ նշել, որ Երեւանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Նախարարի խոսքով՝ նրանք հետաքրքրված են հայ գործընկերների հետ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մատակարարման հարցում: Այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են անցկացվել նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարության հետ: Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը վստահություն է հայտնել, որ ապրիլին Պրահայում կայանալիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը եւս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու գործարար ֆորումների շարունակական անցկացումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Չեխիայի միջեւ տնտեսական կապերում առկա մեծ ներուժի իրացմանը: Առանձնակի կարեւորվել է նաեւ Երեւան-Պրահա չվերթի վերագործարկումը: Յան Մլադեկը տեղեկացրել է, որ այդ չվերթը, որն ունի մեծ պահանջարկ, արդեն 2016 թվականի մայիսից շաբաթական կիրականացնի 2-3 թռիչք:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու չեխական կողմի պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ