News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ն արձագանքում է, արձագանքել է եւ արձագանքելու է դաշնակիցների անվտանգության վիճակի վրա ազդող ցանկացած գործողությունների։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ժամանակ,  հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքում իրավիճակին, երբ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի դիրքերը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ վերջին անգամ Երեւանում ինքը Հայաստանի անվտանգության խորհրդին է հանձնել հայտարարությունների ցանկը, որոնք Կովկասում տիրող իրավիճակի կապակցությամբ արվել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, արտգործնախարարների, կառույցի հիմնական մարմինների ղեկավարների մակարդակով։

«Եվ երբ մամուլի առանձին ներկայացուցիչներ ասում են, թե ՀԱՊԿ-ն չի արձագանքում, դա ինձ մոտ զարմանք է առաջ բերում։ Պետք է ծանոթանալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարություններին, նախարարների հայտարարություններին, որոնցում անդրադարձ է կատարվել Կովկասում տիրող իրավիճակին։ Մեկ ամիս առաջ ես մեկնաբանել եմ այդ իրավիճակը։ Մենք ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումն անթույլատրելի է։ Կարծում եմ, որ այս տարիներին մեր արած հայտարարությունները բավական են, եւ չեմ կարծում, որ այդ իրավիճակը ինչ-որ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության կամ վարկանիշի վրա»,- եզրափակել է Բորդյուժան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ