News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յան Մլադեկը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը եւ Յան Մլադեկն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ եւ արդեն իսկ մեկնարկել են նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ