News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիժնեգորոդսկի շրջանի արբիտրաժային դատարանը տեղի թեմին թույլ է տվել կաթսայատուն տեղադրած կապալառուին պարտքի մի մասը աղոթքներով վերադարձնել, գրում է  Պետերբուրգի իրավական պորտալը:  

Որոշումը կայացվել է խաղաղ համաձայնության շրջանակում, տեղեկացնում է  Gazeta-ն: 

Հաղորդագրության մեջ ասված է, որ ընկերությունը պահանջել է իրեն վերադարձնել կաթսայատան տեղադրման նախագծային փաստաթղթերի մշակման գումարը: Ընկերությունը պիտի 916 հազար ստանար, բայց նրան ընդամենը  458 հազար ռուբլի է վճարվել:

Նշվում է, որ ըստ համաձայնագրի, թեմը պիտի կազմակերպությանը եւս  200 հազար ռուբլի վճարի, ինչպես նաեւ պարտավորվում է աղոթել Աստծու ծառա Սերգեյ  Լեպուստինի, նրա ընտանիքի առողջության եւ բոլոր բարի գործերում եւ նախաձեռնություններում հաջողության համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ