News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող չեխական պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Չեխական պատվիրակությունը գլխավորել է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Երվանդ Զախարյանը ներկայացրել Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը եւ զարգացման ուղիները։ Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում  ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։ Դրան զուգահեռ, Հայաստանը պատրաստվում է մինչեւ 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։

Սպասվում է երկու նոր ջերմային կայանների կառուցում՝ Երեւանում եւ Վանաձորում։ Անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ե. Զախարյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակել հայ-չեխական գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ ընդերքի ոլորտում։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ չեխական պատվիրակության ղեկավար Յան Մլադեկը ներկայացրեց Չեխիայի էներգետիկ համակարգի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, խոսեց էներգետիկ համակարգում համագործակցության հնարավորությունների մասին։

Էներգետիկ ոլորտում հայ-չեխական գործակցությունը հաջողությամբ ընթանում է հատկապես ատոմային էներգետիկայի բնագավառում։ Կողմերը հույս հայտնեցին, որ դա կշարունակվի նաեւ հետագայում։ Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ էներգետիկ ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորությունները քննարկելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ