News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրուշակագործ Իոլանդա Գեմփը՝ How To Cake It հանրահայտ վիդեոբլոգի հաղորդավարուհին, առաջարկում է սուրբ Վալենտինի օրը սիրելիներին նվիրել տորթ, որը մարդու սրտի ձեւ կունենա: Տորթի հիմքում կարմիր բիսկվիտն է, որը երկու կես է արվում ու իրար միացվում շոկոլադե կրեմով: Երակների ու զարկերակների համար կարմիր ու կապույտ գույնի մոմածեփից երկար քուղեր են ստեղծվում, որոնք տեղադրվում են սրտի մակերեսին, հայտնում է Kedem-ը:

Կոնստրուկցիայի վերեւից վարդագույն մոմածեփի բարակ շերտ է, որից նույնպես աորտաներ են ձեւավորվում: Վերջին շտրիխն էլ տորթը վառ կարմիր գույնի ջնարակով պատելն է: Ինքը Իոլանդան ծրագրում է սրտաձեւ տորթը մենակ ուտել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ