News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԻՊ-ի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը գիտի, թե ինչ մարտահրավերներ են իրեն սպասում եւ պատրաստ է դրանց:

«ՄԻՊ աշխատակազմում աշխատելով՝ գիտեմ՝ ինչ են այդ ճնշումները նշանակում»,- այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Թաթոյանը հստակ պատասխան չի տվել՝ նշելով.  «Որպեսզի կարողանամ գնահատել, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց բացահայտող չափանիշներին: Այս պահին չեմ կարող ասել, որովհետև կոնկրետ գործերի հանգմանքներին չեմ տիրապետում: Այս մասով իրավասու չեմ ու չեմ կարող պատասխանել: Պետք է հստակ ուսումնասիրություններ կատարել ու ասել»:

Հարցին, թե եթե մարդու իրավունքները ոտնահարողը լինի ՀՀԿ-ից, որի կողմից ինքն առաջադրվել է ՄԻՊ-ի թեկնածու, պատրա՞ստ է մինչեւ վերջ պաշտպանել քաղաքացու իրավունքը, Թաթոյանը պատասխանել է. «Ես համարում եմ ինձ այնպիսի անձնավորություն, որ ես կարող եմ անկաշկանդ լինել, ու համոզված եմ, որ ընտրվելու դեպքում կունենամ այդ հնարավորությունը»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

Տպել
Ամենաշատ