News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում անհանգստացած են փախստականների հոսքին ի պատասխան Եվրոպայի երկրների կիրառած սահմանափակումների կապակցությամբ: Այդ մասին Ժնեւում հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Դժբախտավար, 2016-ի առաջին վեց շաբթվա ընթացքում մենք Եվրոպայում ականատեսը դարձանք բազմաթիվ իրադարձությունների, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ որոշ երկրներ իրատեսական լուծում փնտրելու փոխարեն, առաջնային են համարում   ներգաղթյալների եւ փախստականների առաջ փակել դռները», - ասել է նա: Որպես օրինակ, Ֆլեմինգը նշել է հունվարին Դանիայի կողմից փախստականների ընտանիքների վերամիավորման լրացուցիչ սահմանափակումները:  «ՓԳՀՎ-ն անհանգստացած է խստացված սահմանափակող միջոցներից եւ  արդյունավետ եւ համընդգրկուն եվրոպական պատասխան է ակնկալում», - ընդգծել է նա:

Պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել փախստականների հանդեպ բռնարարքների աճի, ինչպես նաեւ օտարատյացության եւ   «վախի վրա հիմնված քարոզչության» դրսեւորումների վրա: Փախստականների տներն ու նրանց աղոթավայրերը հարձակումների, վանդալիզմի դրսեւորումների, հրդեհումների են ենթարկվում, նշել է նա: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ