News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտնել է, որ Սերբիայի իշխանությունները պատրաստ են կանոնակարգել Կոսովոյի հետ հարաբերությունները, բայց մտադիր չեն ճանաչել հանրապետության անկախությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ում ասում են, որ Սերբիան պետք է Կոսովոյի ու Մետոխիայի հետ համաձայնագիր ստորագրել: Մենք պատրաստ ենք կանոնակարգել հարաբերությունները Սերբիայի տարածքի մի մասի՝ Կոսովոյի ու Մետոխիայի հետ: Բայց մենք պատրաստ չենք ճանաչել դրանց անկախությունը»,- ասել է Տերզիչը:

Նա նաեւ հիշատակել է, որ Կոսովոն ու Մետոխիան պատմական Սերբիայի մի մասն են՝ պատմական ու հոգեւոր ժառանգություն, որը տուժել է ալբանացի ծայրահեղականներից ու որին սպառնում է ոչնչացում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ