Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ փետրվարի 12-ի կեսօրին հինգ հարկանի շենք է փլուզվել։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլուի շրջանում դռեւես անհայտ պատճառներով շենք է փլուզվել։ Դեպքի վայր են մեկնել մեծ թվով փրկարարներ։
Նշվում է, թե փլատակների տակ մարդիկ են մնացել։