News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին նախագահի նստավայր են ժամանում պաշտոնատար անձինք` մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Արդեն նախագանականում են մարզպետները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցեր են քննարկվելու:

NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ շենքից դուրս գա որպես նախկին մարզպետ, Ցոլակյանը պատասխանեց «Չեմ կարող ասել, ինձ այդ մասին ոչինչ  չեն ասել: Ամեն ինչ պարզ կլինի հետո»:

Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ հարցին, թե հնարավո՞ր է ձեր պորտֆելը տան ՀՅԴ-ին, արձագանքել է. «Չեմ կարծում, ես ձեզ հետ համամիտ չեմ»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ