News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության դեսպանատան նպատակը հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ նոր նախաձեռնություններով հանդես գալն է: Այդ մասին փետրվարի  12-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:  

«Դա իմ աշխատանքն է, եւ ես շատ եմ ուզում շարունակել զարգացումն այդ ուղղությամբ», - հայտնել է նա:

2015-ի հոկտեմբերի վերջին Բրիտանիա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցից կարճ ժամանակ առաջ եւ հետո բարձր մակարդակում, նախարարների մասնակցությամբ մի շարք հանդիպումներ տեղի ունեցան, այդ թվում նաեւ` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ: 

«Համանման այցեր են ակնկալվում նաեւ Մեծ Բրիտանիայից: Այժմ ամբողջ տարվա կտրվածքով գործողությունների ծրագիր է մշակվում», - հավելել է Ֆարնուորթը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ