News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանացի պետական ծառայող Խոակին Գարսիային ազատել են աշխատանքից եւ տուգանվել 30 հազար դոլարով այն բանի համար, որ նա շուրջ 6 տարի չի ներկայացել աշխատանքի, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Տղամարդու բացակայությունը նկատել են միայն այն ժամանակ, երբ որոշել են նրան 20 տարվա ծառայության համար մրցանակ հանձնել:

Գարսիան աշխատում էր ջրամաքրման ձեռնարկությունում: 69-ամյա տղամարդը պնդել է, որ ինքը չի բացակայել աշխատանքից, իրեն պարզապես ուղարկել են այդ ձեռնարկություն, որպեսզի հեռու պահեն քաղաքական գործունեությունից:

Ընկերությունը, որը կառավարում են Կադիս քաղաքի իշխանությունները, իսպանացուն վճարել է տարեկան 37 հազար եվրո (առանց հարկերը հանելու):

Տուգանքի չափը համարժեք է նրա տարեկան եկամտին եւ դա առավելագույն գումարն է, որ քաղաքի իշխանությունները կարող էին ստանալ օրենքով սահմանված կարգով:

Ձեռնարկության ղեկավարը դատարանում հայտարարել է, որ իր աշխատակցին չի տեսել մի քանի տարի, թեեւ իրենց աշխատասենյակները դեմ դիմաց են գտնվում: Ընկերությունում կարծել են, թե Գարսիայի ճակատագրին հետեւում են իշխանությունները, վերջիններս էլ կարծել են, թե նրան վերահսկում է մենեջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ