News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի օբյեկտների վաճառքի մասին հայտարարությունները, որոնք պարունակում են «սեր» բառը, ավելի էժան են վաճառվում, քան այն բնակարանները, որոնց հայտարարությունները պարունակում են «սեքսուալ», «գայթակղիչ» բառերը: Այդպիսին են ԱՄՆ-ում 1,6 մլն նմանատիպ հայտարարությունների վերլուծության արդյունքները, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Հայտարարություններում, որոնցում առկա է «ռոմանտիկա» բառը կամ դրա հոմանիշները, օբյեկտները գնահատվում են միջինը 820 հազար դոլար:
«Գայթակղիչ» բնակարանների արժեքը 640 հազար դոլար է, իսկ «սեքսուալ» բնակարնների համար վաճառողները պահանջում են 62 հազար դոլար:

«Երբ խոսում են շքեղության մասին, օգտագործում են այնպիսի ածականներ, ինչպիսին է «սեքսուալ», «գայթակղիչ» բառերը, անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը»,-նշել է Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի դոցենտ Ադամ Ալթերը:

Իսկ ահա հայտարարությունները, որտեղ օգտագործվում  են «սեր» բառը եւ նրա հոմանիշները, ըստ հետազոտության արդյունքների, վելի էժան բնակարանների դեպքում է կիրառվում, որոնց գինը մոտ 229 դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ