News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայբիզնեսբանկ» ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու մեղադրանքով կալանավորված՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը փետրվարի 11-ից  անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Արա Կիրակոսյանը հացադուլով պահանջում է , որ տեղի ունենան իր գործով դատական նիստերը, որոնք մոտ երկու տարի է՝ ձգձգվում են:

 Փաստաբանը նշեց, որ արդեն 13 անգամ է՝ նիստերը հետաձգվում են մեղադրյալ  Մելիք Եսայանի կամ մեղադրողի չներկայանալու պատճառով:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արա Կիրակոսյանը Մելիք Եսայանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ. Նազիֆի, ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանի, Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի եւ ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել են հափշտակություն:

Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը նշված անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը»:

Տպել
Ամենաշատ